Մեսսին ճանաչվեց Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվեց Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
35-ամյա հարձակվողը արժանացավ ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։
Մրցաշարում Մեսսին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հետ եզրափակիչ խաղն ավարտվեց 3:3 հաշվով, արգենտինացիները հաղթանակի հասան 11 մետրանոց հարվածաշարում։
Կարծիքներ