Ուկրաինա-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունները կանցկացվեն մի քանի ամսից
Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորախմբի հետ համատեղ զորավարժությունները նախատեսված են անցկացնել մի քանի ամսից, ինչը կարող է լարվածություն առաջացնել Մոսկվայի հետ հարաբերություններում, քանի որ ռուսական կողմն այս կապակցությամբ արդեն հայտնել է իր բացասական դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցելու է ՆԱՏՕ-ի հինգ անդամ երկրի ավելի քան հազար զինվորական: Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:
Համատեղ զորավարժությունների անցկացման հստակ ժամկետներ չեն նշվում:
Կարծիքներ