Սպիտակ տանն առաջին անգամ կացարանից վերցված շուն բնակություն կհաստատի

Սպիտակ տանն առաջին անգամ կացարանից վերցված շուն բնակություն կհաստատի

Հաջորդ տարի Մեյջոր անունով շունը կարող է Սպիտակ տան առաջին չորսոտանի բնակիչը դառնալ, որը կացարանից այնտեղ է հայտնվել դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի շնորհիվ, ով, ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումների, հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով BuzzFeed պորտալը:

Բայդենների ընտանիքի հետ երկու գերմանական հովվաշուն է ապրում. Չեմպ անունով շանը Ջոզեֆ Բայդենը եւ նրա կինը`  Ջիլը, ձեռք էին բերել դեռ 2008 թվականին, իսկ ահա Մեյջորին ամուսինները վերցրել էին Delaware Humane Association կացարանից 2018 թվականին այն բանից հետո, երբ նրանց դուստր Էշլին ցույց էր տվել հայտարարությունը Facebook-ում: Պարբերականը նշում է, որ նախկինում երկրի նախագահներից ոչ մեկը շներին ավելի լավ կյանք չէր նվիրել կացարանից վերցնելուց հետո, սակայն ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Զոնսոնը (1908-1973) փողոցային շուն էր բերել Սպիտակ տուն, որին նրա դուստրը գտել էր Տեխասի բենզալցակայանում Գոհաբանության օրը 1966-ին:

Սպիտակ տանը շների ապրելու երկարամյա ավանդույթը ընդհատվել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ, որը նշել էր, որ չափազանց զբաղված է չորսոտանի ընկեր ունենալու համար: Իսկ Բայդենը նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն օգտագործում էր իր կենդանիներին` ընտրողներին գրավելու համար: «Եկեք վերադարձնենք շներին Սպիտակ տուն»,- նոյեմբերի սկզբին գրել էր նա Twitter-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում