Մեծ Բրիտանիայում ճայը մեկ տարվա ընթացքում խանութից մոտ 17 կիլոգրամ սնունդ է գողացել (տեսանյութ)
Բրիտանական Դևոն կոմսությունում ճայը մեկ տարվա ընթացքում խանութից գողացել է մոտ 17 կիլոգրամ մթերք՝ ընդհանուր ավելի քան 300 ֆունտ ստերլինգ արժողությամբ: Այս մասին հայտնում է Metro-ն։
Տեղացիները մթերային խանութներից մեկում հաճախ են հանդիպում ճային։ նրանք թռչնին տվել են Սթիվեն անունը։ Խանութի աշխատակիցների խոսքով՝ Սթիվենը կարող է օրական երեք անգամ այցելել։ Աշխատողները նկատել են, որ ճայի սիրելի ուտելիքը պանրի համով նաչոսն է։
Տեղացի Ջենի Էլիոթն ասել է, որ մի անգամ տեսել է, թե ինչպես է Սթիվենը գողանում նաչոսները, թռչում տանիք և կիսում իր որսը մեկ այլ ճայի հետ: Մի օր էլ թռչնին տեսագրել են խանութում գողության ժամանակ. նա սպասել է, որ ավտոմատ դռները բացվեն, հետո ներս է վազել, գողացել պանրի մանր կտորներով փաթեթը ու փախել։
Կարծիքներ