Արցախում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Արցախում հոկտեմբերի 14-ին կատարվել է 47 թեստավորում, արձանագրվել են կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակի դեպք է հայտնաբերվել երեխայի մոտ:
Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 58 վարակակիր, որից 8-ը Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 226 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 317-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով: Պահպանեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ