Մասիսում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Մասիսում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ Կարեն Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Գ․-ի վարած «Lexus GX 460» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում