«100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ. Արտակ Բեգլարյան
«Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող «100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ: Այս մասին գրառում է կատարել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Հերթական լավ լուրն Արցախում: Օրեր առաջ Դահրավ գյուղում շահագործման է հանձնվել «100 տուն Արցախում» ծրագրի առաջին տունը, որը կահավորվել է Արցախի Հանրապետության կառավարության կողմից և տրամադրվել տեղահանված ընտանիքի:
Այդ օրն այնտեղ էինք գտնվում նախագծի նախաձեռնող Սամվել Մովսիսյանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության թիմի հետ միասին: «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող «100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ, և հույս ունեմ, որ բազմաթիվ համախոհների աջակցությամբ և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ այն արագորեն նորանոր հաջողություններ կարձանագրի:
Շնորհակալություն այս ծրագրի բոլոր աջակիցներին, որը կարևոր հարթակներից է իրացնելու մեր հայրենակիցների պատրաստակամությունն ու ներուժը՝ Արցախի բնակարանային հիմնախնդրի արագ լուծման համար»,- գրել է Բեգլարյանը:
Կարծիքներ