Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում քաղաքացին ընկել է սելավատարի մեջ
Օգոստոսի 9-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարդ է ընկել սելավատարի մեջ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Գեղամ Գ․-ին (ծնված 1973 թ.) դուրս են բերել սելավատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Կարծիքներ