Պրահայի այգիներում ու զբոսապուրակներում ծխելն արգելվել է

Պրահայի այգիներում ու զբոսապուրակներում ծխելն արգելվել է

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի այգիներում, պարկերում, ինչպես նաև անտառներում ու քաղաքային զբոսապուրակներում ծխելն արգելվել է, հայտնում է euro-pulse.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ իշխանությունները նման քայլի են գնացել երկրի բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև այդ վայրերում հրդեհների բռնկման ռիսկը նվազեցնելու համար։

Բացի ծխախոտից արգելվել է նաև բոլոր տեսակի ճայթուկների և բաց կրակի վտանգավոր աղբյուրների օգտագործումը։ Նշվում է նաև, որ նախկինի պես այգիներում էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը թույլատրելի է։

Հայտնի է, որ այժմ չեխական մայրաքաղաքում քիչ արգելքներ չեն գործում ծխողների համար․ օրինակ՝ չի կարելի ծխել նաև ավտոբուսի կանգառների և կրպակների, մանկական հրապարակների, դպրոցների մոտակայքում և մարդաշատ վայրերում։

Նշվում է, որ այգիներում ծխելու արգելքն արդեն մի քանի եվրոպական երկրներում՝ այդ թվում և Ֆրանսիայում է գործում։

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում