Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին․ Զախարովա
Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին և աշխատում է կողմերի՝ միմյանցից լրջորեն տարբերվող մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է», - ասել է նա:
Ինչպես նշել է Զախարովան, ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին։
«Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում և ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին», - ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Կարծիքներ