Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պատմական պահ է լինելու
Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պատմական պահ կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Երկուշաբթի նման կարծիք է հայտնել բրիտանական կառավարության ղեկավար Ռիշի Սունակը։
Նա մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե Թուրքիան համաձայնել է վավերացնել Շվեդիայի՝ դաշինք մտնելու մասին արձանագրությունը։ «Սա պատմական պահ է ՆԱՏՕ-ի համար, որը մեզ բոլորիս ավելի ապահով կպահի: Շվեդիա, մենք անհամբեր սպասում ենք ձեզ դաշինքում ողջունելուն»,- գրել է Սունակը Twitter-ում:
Երեքշաբթի օրը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սունակը կփորձի համոզել դաշինքի մի շարք անդամների պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի, հաղորդում է The Times-ը : Ինքը՝ Լոնդոնը, գերազանցում է այս ցուցանիշը՝ ձգտելով հասնել 2,5%-ի նշագծին։
Կարծիքներ