Երևանում Արմեն Խոստիկյանի պատվին փողոց կանվանակոչվի
Երևանի ավագանու մարտի 15-ին նիստում կքննարկվի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի անվանակոչության հարցը։ Նախատեսում է այն կոչել կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան Արմեն Խոստիկյանի անվամբ՝ «Արմեն Խոստիկյան փողոց»։
Որոշման նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության անդամներ Զարուհի Աղաջանյանը, Արմեն Ղալեչյանը, Սիփան Ասատրյանը, Հեղինե Ոսկանյանը։
Կարծիքներ