Գեղարքունիքում սեպտեմբերին ծնվել է 160 երեխա
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի սեպտեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 160 երեխա՝ 85 տղա և 75 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 82 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 38 երեխա՝ Գավառի, 14 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոններում, 23 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, և 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2020 թվականի սեպտեմբերի համեմատ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների թիվը 2021 թվականի սեպտեմբերին գրանցված թվի համեմատությամբ նվազել է 87-ով։
Կարծիքներ