Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկությունն ավարտված է
Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտված է, երկրում փակվել են ընտրատեղամասերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկրի տարածքում գրանցված 2577, իսկ արտերկրում գրանցված 41 ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ուներ 3.4 մլն մարդ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը ավելի քան 86 տոկոս է:
Նախագահի պաշտոնի համար պայքարում է ինը թեկնածու, որոնց շարքում գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը: Հաղթող է ճանաչվելու ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն:
Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:
Կարծիքներ