ԱԳ նախարարի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները: Այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է հունիսի 7-ից:
Կարծիքներ