ՌՏՕԱ-ում պատմել են, թե քանի օտարերկրացի Է ցանկանում պատվաստում ստանալ Ռուսաստանում

ՌՏՕԱ-ում պատմել են, թե քանի օտարերկրացի Է ցանկանում պատվաստում ստանալ Ռուսաստանում

Մի քանի հազար օտարերկրացիներ պատրաստ են ժամանել Ռուսաստան, որպեսզի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այդ մասին, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն՝ հանդես գալով «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

Լոմիձեն ՊՄԻՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) կուլուարներում ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանության մեջ հայտնել Է, որ պատվաստանյութային զբոսաշրջությունը Ռուսաստանում կարելի Է արմատավորել մեկ ամսվա ընթացքում: Առաջին հերթին, նրա խոսքով, դա հնարավոր Է այն երկրների հետ, որոնց հետ Ռուսաստանը բաց ավիահաղորդակցություն ունի. դրանք 43-ն են:

«Բավականին մեծ Է այն անձանց քանակությունը, որոնք ցանկանում են պատվաստանյութ ստանալ. խոսքն, այնուամենայնիվ, առավելապես «Սպուտնիկ»-ի մասին Է: Մեզ համար առայժմ դժվար Է խոսել այն մասին, որ դա ինչ-որ միլիոնի հասնող հնարավոր հոսք Է, բայց նրանց թիվը մի քանի հազար Է կազմում տարբեր երկրներից»,-ասել Է Լոմիձեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով ՊՄՏՀ-ում, կառավարությանը հանձնարարել Է՝ մշակել Ռուսաստանում օտարերկրացիների համար կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ վճարովի պատվաստում կազմակերպելու հարցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող Է օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն ընձեռել՝ ժամանելու Ռուսաստան եւ այստեղ պատվաստում ստանալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում