Կալիֆորնիայում ընտրել են «աշխարհի ամենատգեղ շուն» մրցույթի հաղթողներին
Ութամյա պեկինեզը՝ Վայդ Թենգ անունով (լուսանկարում), հռչակվել է «Աշխարհի ամենատգեղ շուն 2024» մրցույթի հաղթող։
Մրցույթը կայացել է Կալիֆորնիայի Պետալումա քաղաքում, որտեղ հանդիպել են եզրափակիչի ութ մասնակիցներ՝ հիմնականում դժվար ճակատագրի արժանացած շներ, որոնք երկար թափառումներից և ապաստարաններում ապրելուց հետո տուն են գտել։
Օրեգոնից ժամանած Թենգը հինգերորդ անգամ է մասնակցել մրցույթին և վերջապես դարձել հաղթող:
Պեկինեզի յուրօրինակ տեսքը 10 շաբաթական հասակում տարած շների ծանր վարակիչ հիվանդության հետևանքն է:
Հիվանդությունից հետո առաջացած բարդությունների պատճառով շան ատամի աճը դանդաղել է, այնուհետև կանգ է առել, ուստի պեկինեզը քայլում է լեզուն անընդհատ դուրս հանած: Բացի այդ, հիվանդությունը ազդել է մկանների աշխատանքի վրա, ինչն էլ հանգեցրել է շան մի փոքր տարօրինակ քայլվածքի:
Վայլդ Թանգը և նրա սեփականատեր Էնն Լյուիսը կստանան 5000 դոլար մրցանակ և NBC հեռուստատեսային շոուի մասնակցություն:
«Աշխարհի ամենատգեղ շուն» մրցույթը անցկացվում է գրեթե 50 տարի: Մրցույթի հիմնական ուղերձն այն է, որ այսպես կոչված «թերությունները» յուրաքանչյուր շուն դարձնում են յուրահատուկ և տարբերվող մյուսներից։ Այն նաև ընդգծում է բոլոր կենդանիներին որդեգրելու կարևորությունը:
Մրցույթում երկրորդ տեղն ու 3000 դոլար մրցանակը բաժին է հասել 14-ամյա պագ Հռոմին, որը շարժվում է անիվավոր պրոթեզի օգնությամբ։ Շունը նախկինում երբեք չի մասնակցել այս մրցույթին։
Երրորդ տեղում երկրորդի հասակակիցն է՝ Դեյզի Մեյ անունով 14-ամյա շունը: Նա փողոցային շուն է եղել, որի ներկայիս տերերը փրկել են նրան, երբ երկու տարեկան է եղել: Նա կորցրել ՝ տեսողությունը և բոլոր ատամները։
Դեյզի Մեյի տեր Էլիզաբեթ Ուայթհաուսը խոստովանել է, որ չէր սպասում, որ իր ընտանի կենդանին մրցանակ կստանա մրցույթում։
«Ես կարծում էի, որ նա ամենագեղեցիկը կլինի տգեղ շներից, բայց պարզվում է, որ այլ մարդիկ նրա մեջ չեն տեսնում այն գեղեցկությունը, ինչ ես տեսնում եմ», - ասել է սեփականատերը:
Կարծիքներ