Շքերթ, ուղղաթիռներ, համերգ, հրավառություն․ մայիսի 1-ին Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն

Շքերթ, ուղղաթիռներ, համերգ, հրավառություն․ մայիսի 1-ին Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն

Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.-Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում են տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:

 

Ինչպես հայտնել է Երևանի քաղաքապետարանը, մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից, Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժամը 14:00-ից, Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում են օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:

 

«Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում