Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի
Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
«Հանդիպումը պետք է կայանա հինգշաբթի օրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Սպասվում է, որ հանդիպումը կկայանա Նյու Յորքի ժամանակով ուղիղ կեսօրին (ՀՀ ժամանակով՝ ուշ երեկոյան):
Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը, ուստի հանդիպմանը կարող են մասնակցել մի շարք պատվիրակությունների ղեկավարներ:
Կարծիքներ