Եկել եմ Ման Սիթի տիտղոսներ նվաճելու․ Գրիլիշ
Կիսապաշտպան Ջեք Գրիլիշը մեկնաբանել է «Ասթոն Վիլայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը։
«Եկել եմ այստեղ, որ տիտղոսներ նվաճեմ։ Ուզում եմ հնարավորինս շատ մեդալներ նվաճել հաղթողի կարգավիճակում։ Ես երկրորդ տեղի մի քանի մեդալ ունեմ։ Բայց ուզում եմ դառնալ այնքան հաջողակ, որքան կարող եմ։
Հավաքականի հետ կապված երազանք ունեմ։ Ուզում եմ խաղալ աշխարհի առաջնությանն ու կանոնավոր խաղալ Անգլիայի հավաքականում։ Եթե ակումբն այդքան գումար է ծախսել, դա շատ բան է նշանակում։ Գնի հետ կապված ոչ մի ճնշում չկա։ Դա ինձ միայն վստահություն է հաղորդում ապագայի համար»,- Գրիլիշի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Կարծիքներ