Պակիստանում աստվածանարգության մեղադրանքով ութամյա տղա է կալանավորվել
Պակիստանում ոստիկանությունը կալանավորել է ութամյա տղայի՝ աստվածանարգության մեղադրանքով, գրում է Guardian-ը։
Տղայի ընտանիքը թաքնվում է, համայնքի շատ ներկայացուցիչներ Ռահիմ Յար Խան (Փենջաբ) պահպանողական շրջանում հեռացել են իրենց տներից այն բանից հետո, երբ մուսուլմանների ամբոխը հարձակվել էր հինդուիստական տաճարի վրա, երբ տղան գրավի դիմաց ազատ էր արձակվել անցած շաբաթ։ Այդ շրջան են նետվել զորքեր՝ հետագա անկարգությունները ճնշելու համար։
Տղային մեղադրում են այն բանում, որ անցած ամիս նա միտումնավոր միզել էր մզկիթի գրադարանի գորգին, որտեղ պահվում էին կրոնական գրքեր։ Պակիստանում աստվածանարգության համար մահապատիժ է սպառնում։
Երեխայի դեմ հարուցված աստվածանարգության մեղադրանքները ցնցել են իրավական հարցերի փորձագետներին, որոնք այս քայլն աննախադեպ են համարում։ Ավելի վաղ երեխաներին երբեք Պակիստանում աստվածանարգության մեղադրանքներ չեն ներկայացվել։
Կարծիքներ