Առնվազն 20 մարդ է զոհվել Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից
Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի, տուժել Է ավելի քան 300 մարդ: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է Dawn թերթը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչությունը:
Հրատարակության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներն զգացվել են Քվետայում, Սիբիում, Փիշինում եւ Բելուջստանի նահանգի այլ քաղաքներում: Իշխանություններն զբաղվում են տարերային աղետի պատճառած վնասի գնահատմամբ: Հաղորդվում Է, որ քանդվել են նահանգի վարչական շենքեր:
Ավելի վաղ հաղորդվել Էր 15 զոհվածների մասին, տուժածների թիվը չԷր ճշտվել:
Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել Է 5,7 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի Է ունեցել Պակիստանի տարածքում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Քվետա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 733 հազար մարդ) 102 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:
Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ Պակիստան, երկրաշարժ, զոհեր
Կարծիքներ