ՈՒԵՖԱ-ն Յուվեին կարող է զրկել եվրագավաթներից

ՈՒԵՖԱ-ն Յուվեին կարող է զրկել եվրագավաթներից

ՈՒԵՖԱ-ում շատ զարմացած են «Յուվենտուսի» նոր ղեկավարության վերաբերմունքից և կարող են ակումբին պատժել՝ մեկ տարով կամ նույնիսկ մի քանի տարով դուրս թողնելով եվրոպական մրցաշարերից։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Նիոնում ակնկալում էին, որ «Յուվենտուսը», նոր ղեկավարների հայտնվելով, ավելի ակտիվ կլինի Սուպերլիգայի նախագիծը սահմանափակելու հարցում, սակայն Թուրինում դանդաղում են, գուցե սպասում են ԵՄ դատարանի որոշմանը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան՝ եվրոպական նոր մրցաշարի մեկ այլ մեծ լոբբիստ, ի տարբերություն սև-սպիտակների ղեկավարների, ապրիլին մեկնեց Սլովենիա՝ հանդիպելու ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ և անձամբ քննարկելու զգայուն հարցերը:

Մյուս կողմից, «Յուվենտուսը» չի ձգտում հարթել ՈՒԵՖԱ-ի հետ հարաբերությունները, և այս փաստը զարմացնում է Չեֆերինին, որից կարող է կախված լինել «ծեր սինյորայի» եվրագավաթային ապագան։ Ֆուտբոլային միության ներկայացուցիչները տիրապետում են խարդախության գործով Թուրինի դատախազության հետաքննության հազարավոր էջերին և, հնարավոր է, որ արդեն հունիսին հրապարակեն իրենց վճիռը։ Եթե ​​պարզվի, որ «Յուվեն» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները 2020 և 2021 թվականներին, ապա այն ակումբը, որը նախկինում վճարել է լրջորեն կրճատված տուգանք (3,5 միլիոն եվրո՝ 19 միլիոն եվրոյի փոխարեն), կարող է մեկ կամ մի քանի մրցաշրջանով դուրս մնալ եվրոպական մրցաշարերից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում