Խաղաղ օվկիանոսում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կիրակի օրը Խաղաղ օվկիանոսի Հյուսիսային Մարիանա կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Սայպան կղզուց 414 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 48,2 հազար մարդ։ Օջախը գտնվել է 30 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ