Կրետե կղզում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից 175 կմ դեպի արեւելք (բնակչությունը՝ մոտ 137 հազար մարդ)։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։
Կարծիքներ