Ամեն քայլ անում էին, որ հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:
«Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Հասկանալի է, որ ամեն ձևով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր հերոսների շնորհիվ հաջողվել է պահել, ճիշտ է՝ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, և առաջիկա 3-4 տարում, ժողովուրդ, միայն շինարարություն է լինելու»,-ասում է Արայիկ Հարությունյանը գրառմանը կից հրապարակված տեսանյութում:
«Հասկանալի է, որ ամեն ձևով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր հերոսների շնորհիվ հաջողվել է պահել, ճիշտ է՝ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, և առաջիկա 3-4 տարում, ժողովուրդ, միայն շինարարություն է լինելու: Դուք ձևավորեք շինարարական բրիգադներ, Կրասնի Բազարը ամենից շատ տուժածն է, մի 10 օրից կնայենք՝ ինչքան մարդ է ներգրավվել աշխատանքներում: Ձեր աշխատանքներն ուղղեք շինարարությանը»,-նշում է Արայիկ Հարությունյանը :
Կարծիքներ