Հայաստանի մի քանի մարզում սպասվում են ձյան առատ տեղումներ
Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում մարտի 8-ին սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 8-ի ցերեկը և 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ