Արշակյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը

Արշակյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արշակյանը։

«Հանդիպման ընթացքում ներկայացրեցի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

Աշխատանքային խմբի գործընկերների հետ պայմանավորվեցինք խորհրդարանական մակարդակում ունենալ ակտիվ աշխատանքային քննարկումներ` միմյանց փորձն ուսումնասիրելու և փոխադարձ օգնությամբ առկա մարտահրավերները հաղթահարելու գործում»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում