Ֆինլանդիայում ակտիվիստները փակել են նավահանգիստը՝ արգելափակելով Ռուսաստանից ածուխի մուտքը
Greenpeace-ի և Extinction Rebellion-ի ակտիվիստները փակել են ռուսական ածուխով գնացքների մուտքը դեպի հարավային Ֆինլանդիայի Հանկո նավահանգիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ֆիննական Greenpeace-ի հայտարարությանը:
Հանկոյի նավահանգիստը ֆիննական երեք նավահանգիստներից մեկն է, որոնց միջոցով ռուսական ածուխ է արտահանվում համաշխարհային շուկաներ։
«Greenpeace»-ը Ֆինլանդիայի կառավարությունից պահանջում է մինչև ԵՄ ծրագրված պատժամիջոցների ուժի մեջ մտնելը անհապաղ դադարեցնել ռուսական ածխի տարանցումը և դադարեցնել ռուսական հանածո վառելիքի օգտագործումը»,- ասվում է զեկույցում։
Ռուսական ածխի արգելման ԵՄ-ի ծրագրված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն միայն օգոստոսին:
«Մենք հիմա պետք է ազատվենք հանածո վառելիքներից, այլ ոչ թե սպասենք անարդյունավետ և դանդաղ պատժամիջոցների», - գրառման մեջ մեջբերում է Greenpeace-ի կլիմայի և էներգետիկայի քարոզիչ Օլի Տայնենը:
Կարծիքներ