Անմեղ կալանավոր. բողոքի ցույց դատախազության դիմաց. տեսանյութ

Անմեղ կալանավոր. բողոքի ցույց դատախազության դիմաց. տեսանյութ

Ապրիլի 12-ին Արարատի մարզի Տափերական գյուղում հնչած կրակոցներից մահացավ մեկ մարդ, չկրակած, բայց արդեն 5 ամիս կալանավորված Ալեն Պետրոսյանի ընկերներն ու հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք համոզված են ու պնդում են՝ Ալենն ապօրինի է կալանավորված, նա օր առաջ պետք է ազատ արձակվի, դրա համար կան բոլոր ապացույցները: Կրակողի ինքնախոստովանակն ցուցմունքից հետո անգամ Ալենին առաջադրված սպանության մեղադրանքը չի փոխվում, իսկ իրական կրակողին մեղադրանք են առաջադրում խուլիգանության համար և դրանից հետո արդեն չորս ամիս քննչական գործողություններ չեն կատարվում: Բողոքի ցույցն ամեն դեպքում օգնեց Ալենի աջակիցներին, փաստաբանը հանդիպում ունեցավ դատախազի տեղակալի հետ: Նրանք քննարկել են դպքի մանրամասները, տեղակալը խոստացել է անդրադառնալ դեպքին: Փաստաբանի հիմնական պահանջն է, որ Ալենը նախաքննական փուլում մնա ազատության մեջ, մինչև գործը կոնկրետություն ձեռք կբերի, Նշենք, որ Ալենն ունի մանկահասակ երեխա, վատառողջ ծնողներ և տան միակ աշխատողն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում