Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկրի ընկերություններին առաջարկել է 4,6 մլրդ ֆունտի օգնության փաթեթ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկրի ընկերություններին առաջարկել է 4,6 մլրդ ֆունտի (6,2 մլրդ դոլար) օգնության փաթեթ՝ մեղմելու համար ռեցեսիան, որը սպասվում է երրորդ կոշտ լոքդաունի պատճառով, որը մտցվել է COVID-19-ով վարակման դեպքերի աճով պայմանավորված, հայտնում է Reuters-ը:
Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը լոքդաունը մտցրել է երկուշաբթի՝ հայտարարելով կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի հայտնաբերման հետեւանքով առաջիկա 21 օրում առողջապահության համակարգի գերծանրաբեռնվածության ռիսկի մասին:
Մտցված սահմանափակումների համաձայն՝ երկրի բնակչության մեծամասնությունը ստիպված կլինի աշխատել տանից, փակվել են գրեթե բոլոր դպրոցները եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ չվաճառող խանութները:
Ակնկալվում է, որ ձեռնարկությունների մեծ մասը կհարմարեցվի հեռավար աշխատանքին, բայց տնտեսագետները դեռեւս կանխատեսում են այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 2,5 տոկոսով անկում:
Կարծիքներ