Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ղեկավարը Գվինեթ Փելթրոուին քննադատել է երկրպագուներին COVID-19-ի բուժման վերաբերյալ խորհուրդներ տալու համար
Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սթիվեն Պոուիսը hոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուին քննադատել է երկրպագուներին COVID-19-ի բուժման վերաբերյալ խորհուրդներ տալու համար, գրում է BBC-ն։
Օրերս դերասանուհին իր բլոգում խոստովանել էր, որ կորոնավիրուսից հետո, որով նա վարակվել էր հունվարին, տառապում է մշտական հոգնածությունից:
Վարակի հետևանքներից բուժելու համար բժիշկ Ուիլ Քոուլը նրան խորհուրդ է տվել «ծոմ պահել», ինչպես նաև նշանակել է կենսաբանորեն ակտիվ հավելումներ։ Նշվում է, որ լիարժեք ապաքինման համար աստղը այցելում է ինֆրակարմիր ճառագայթմամբ շոգեբաղնիք, պահպանում է բուսական դիետա, ինչպես նաև բացառում է ալկոհոլը և շաքարը:
Դերասանուհու հայտարարություններից հետո Պոուիսը նշել է, որ այդ միջոցներից որոշները «այն լուծումները չեն, որոնք խորհուրդ կտայինք կորոնավիրուսով հիվանդներին»։
«Ինչպես և վիրուսը, ապատեղեկատվությունը նույնպես տարածվում է ամենուր։ Այնպես որ, կարծում եմ՝ դա թույլ չտալու համար YouTube-ի և այլ սոցիալական հարթակների վրա իրական պատասխանատվություն է դրված»,- հայտնել է նա։
Կարծիքներ