Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր չէ պատվաստվել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով
Եվրոպայում պատվաստումների տեմպերը դանդաղել են. hաղորդվում է, որ մարդիկ հրաժարվում են պատվաստվել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով, քանի որ եվրոպական պետությունների առաջնորդները կասկածի տակ են դնում դրա արդյունավետությունը, գրում է Business Insider-ը։
Գերմանական Frankfurter Allgemeine թերթը կանցլեր Անգելա Մերկելին հարցրել է՝ արդյո՞ք վերջինս մտադիր է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով՝ Եվրոպայում դրա արդյունավետության վերաբերյալ կասկածները փարատելու համար։
Կանցլերը բացասական պատասխան է տվել՝ հայտարարելով, որ Գերմանիայում այն չի հաստատվել 65-ից բարձր տարիքի մարդկանց համար:
«Ես 66 տարեկան եմ և չեմ պատկանում այդ խմբին»,- ասել է նա թերթին։
Նշվում է, որ գերմանական Handelsblatt թերթը, հղում անելով երկրի առողջապահության նախարարության անանուն պաշտոնյաներին, վերջերս զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ տարեցների շրջանում AstraZeneca պատվաստանյութն արդյունավետ է միայն 8%-ով:
Ավելի ուշ երկրի առողջապահության նախարարությունն ու կառավարության մարմինները հերքել էին ցեկույցը։
Կարծիքներ