Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել բրազիլական թիմ

Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել բրազիլական թիմ

«Գրեմիոն» դիտարկում է հարձակվող Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու տարբերակը, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Globo Esporte-ն:

34-ամյա չիլիացին ազատ գործակալի կարգավիճակ ունի, քանի որ նրա պայմանագիրը «Մարսելի» հետ ավարտվել է:

Բրազիլական ակումբը Սանչեսին դիտարկում է որպես հարձակվող Լուիս Սուարեսի հնարավոր փոխարինողի, ով ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝:

Սանչեսը Մարսելում է հանդես գալիս անցած ամառվանից։ Նա թիմի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում