ՌԴ-ն կաջակցի Հայաստանին նավթամթերքով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն կաջակցի Հայաստանին նավթամթերքով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ խոսելով Հայաստանին ու Ղարաբաղին հումանիտար աջակցություն ուղարկելու մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք շարունակում ենք հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի եւ 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը հեշտ չէ։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի։

Չնայած Ռուսաստանիկառավարության՝ սեպտեմբերի 21-ին մեր երկրից առևտրային բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը, ռուսական կողմը 2013թ․ դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում արձագանքել է իր դաշնակիցներին:

Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ցուցաբերվող օգնությունից բացի, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ի ճեպազրույցը, ՌԴ ԱԻՆ-ը հաշվի է առել հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ իր գործընկերների խնդրանքը: «Росрезерв»-ի հետ միասին արդեն ձևավորվել է ապրանքների առաջնային ցուցակ, որոնք հնարավոր կլինի ուղարկել հանրապետություն առաջիկա օրերին։

Հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները դեսպան Ս.Պ. Կոպիրկինի գլխավորությամբ կայցելեն Սյունիքի մարզ՝ աշխատելու մարզային իշխանությունների հետ, որպեսզի պարզեն անհապաղ կարիքները: Այս աշխատանքները կշարունակվեն այլ շրջաններում, որտեղ տեղահանված մարդիկ են գտնվում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում