Կցանկանայի վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԵՄ հանձնակատար

Կցանկանայի վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԵՄ հանձնակատար

ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն արագ արձագանքել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և արագ մոբիլիզացրել շուրջ 5 մլն եվրոյի հումանիտար աջակցություն։ Նա նշել է, թե մի քանի օրից այդ գումարը կկրկնապատկվի և կհասնի 10 մլն եվրոյի. «Նաև ԵՄ-ի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ենք ակտիվացրել, և ես շատ ուրախ եմ, որ Եմ անդամ երկրները կարողացել են արձագանքել:

Բազմաթիվ երկրներ արդեն իրենց աջակցությունն են առաջարկել Հայաստանին: Մասնավորապես, խոսքը հիգիենայի պարագաների, սննդի, դեղորայքի մասին է: Հիգիենայի պարագաները, դեղորայքը արդեն տրամադրվում են հիվանդանոցներին»,- ասել է նա:

Ըստ Լենարչիչի՝ ճգնաժամային փուլից հետո իրենք հակված կլինեն աջակցությունը շարունակել միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում. «Ի վերջո, կցանկանայի վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է նա:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին ռազմական գործողությունն ընդդեմ ԼՂ-ի հայ բնակչության, որը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդու տեղահանման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում