Այսօր նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան գիտի՝ եթե խախտում անի, կպատժվի. Գրիգոր Մինասյան
Հայաստանում թմրամիջոցների շրջանառության աճը կապված է և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջության աճի հետ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: «Աշխարհում թմրամիջոցների շարժը, վաճառքն ավելանում է՝ առաջին հերթին պայմանավորված նրանով, որ այդ պլանտացիաները, որտեղ աճեցնում են թմրամիջոցները, շատացել են աշխարհում մոտ 20-30 տոկոսով: Հայաստանում թմրամիջոցների շրջանառության աճը կապված է և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջության աճի հետ: Հուրախություն մեզ՝ օր օրի զարգացող պարեկային ծառայությունը դրա դեմ պայքարում է»,- նշել է նա:
Նախարարի խոսքով՝ այսօր նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան գիտի, որ եթե խախտում անի, խմած վարի կամ կարմիր լույսի տակ անցնի, անպայման պատժվելու է, տուգանվելու է:
Կարծիքներ