Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Բաչկովն ուժերը չափեց Սերբիան ներկայացնող Ալեքսեյ Սենդրիկի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ:
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Բաչկովն անցկացրել է 2020 թվականին:
Կարծիքներ