Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ
Լուսանկարում Ֆրանսիայի հրապարակն է։ Ըստ Google Earth-ի Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է։
Հաշվի առնելով, որ հանրահավաքների ժամանակ յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի վրա լավագույն դեպքում կարող է կանգնել 3 մարդ, կստացվի, որ Ֆրանսիայի հրապարակում կարող է տեղավորվել առավելագույնը 18-19 հազար մարդ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ քանզի Ֆրանսիայի հրապարակում այժմ տեղադրված են նաև մոտ 2-3 տասնյակ վրաններ, որոնք բավականին մեծ մակերես են զբաղեցնում, ստացվում է, որ այժմ նույնիսկ մեծ ցանկության դեպքում անգամ 18,000 մարդ չի կարող ֆիզիկապես տեղավորվել Ֆրանսիայի հրապարակում։
Հետևաբարար, ըստ Չախոյանի, հիմնովին սուտ են ցուցարարների այն բոլոր պնդումները, թե վերջիններիս հանրահավաքներին մասնակցել են 30, 40 կամ 50 հազար մարդ։
Կարծիքներ