Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը չի կարողացել հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվությունը ԱՄՆ-ից և ԵՄ-ից Ուկրաինայի տարածք մատակարարված զենքի և ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակի ոչնչացման մասին։
«Ես հնարավորություն չունեի խորհրդակցելու ուկրաինական կողմի հետ և ճշտելու տեղեկատվությունը», -ասել է Սալիվանը լրագրողներին կիրակի օրը Հարավային Կորեայից Ճապոնիա թռչող ինքնաթիռում:
Սալիվանի ճեպազրույցը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
Հիշեցնենք՝ կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավարտել է իր այցը Հարավային Կորեա և մեկնել Ճապոնիա, որի ժամանակ էլ նրան ուղեկցել է Սալիվանը:
Շաբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Դոնբասում ԱՄՆ-ից և ԵՄ-ից Ուկրաինայի զինված ուժերին մատակարարված զենքի և ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակը ոչնչացվել է բարձր ճշգրտության հեռահարությամբ «Կալիբր» հրթիռներով՝ ծովից, Ժիտոմիրի շրջանում:
Կարծիքներ