Moderna-ն գնահատել է իր պատվաստանյութի արդյունավետությունը

Moderna-ն գնահատել է իր պատվաստանյութի արդյունավետությունը

Moderna ընկերությունն ապրիլի 13-ին հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը բարձր արդյունավետությունը պահպանում Է նաեւ պատվաստումից հետո կես տարի անց:

Վարակման դեմ արդյունավետությունը 90 տոկոսը գերազանցում Է կես տարի անց, իսկ ծանր դեպքերից պաշտպանության արդյունավետությունը գերազանցում Է 95 տոկոսը: Այդ մասին ասվում Է ընկերության՝ նախնական կլինիկական փորձարկումների արդյունքների շուրջ հայտարարության մեջ:

Այդ տվյալները Moderna-ին կարող են օգնել պատվաստանյութի օգտագործման լիակատար լիցենզիա ստանալու ԱՄՆ-ում, այլ ոչ թե սահմանափակ, որից նա դեռեւս օգտվում Է: Հենց վեց ամսվա տվյալներ են պահանջվում FDA կարգավորիչին, որպեսզի լիովին հավանություն տա պատվաստանյութին:

Բացի այդ, ընկերությունը պատվաստանյութի փորձարկումներ Է կատարում 12-17 տարեկան դեռահասների շրջանում, ԱՄՆ-ում դրան մասնակցում Է ավելի քան 3 հազար մարդ: Փորձարկումներ են պատրաստվում 6 ամսականից մինչեւ 11 տարեկան երեխաների վրա: Նաեւ տվյալներ են ստացվել COVID-ի կոնկրետ տարատեսակների դեմ պայքարելու համար լրացուցիչ չափաբաժիններ փորձարկելիս հակամարմինների մակարդակի բարձրանալու վերաբերյալ: Ընկերությունը խոստանում Է ստեղծել «պատվաստանյութի այնքան տարբերակներ, որքան կպահանջվի, քանի դեռ համավարակը վերահսկելի չի դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում