Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետի հայտնաբերումից

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել հետախուզման մեջ գտնվող Ստեփանավանի նախկին քաղաքապետի հայտնաբերումից

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել Ստեփանավանի նախկին քաղաքապետին։

Ոստիկանությունը նշում է, որ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։ 59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել դեպքի մասին եւ նշել, որ հետախուզվող Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և կալանավորվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում