Ողբերգական դեպք Ջրվեժում. հրդեհված տան բազմոցին տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել
Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի մելքոնյան փողոցի թիվ տանը հրդդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջներրը մարել են այն: Մարելուց հետո նշված տանը՝ բազմոցին, հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
Կարծիքներ