Վրաստանը հաշվում է հայ-ադրբեջանական պատերազմից հասցվող իր նյութական կորուստները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հարևան Վրաստանում արդեն սկսել են հաշվել, թե ինչպիսի նյութական վնաս կարող է հասցնել հայ-ադրբեջանական պատերազմը այդ երկրի տնտեսությանը, և հանգել են այն եզրակացության, որ վնասը կարող է հաշվվել տասնյակ և հարյուրավոր միլիոն դոլարով: Վրաստանում արդեն նկատելի է բեռնափոխադրումների ծավալների նվազում, որը կարող է ավելանալ:
Բացի այդ, մտավախություն ունեն, որ տարածաշրջանում ընդհանուր անկայունությունը կհանգեցնի օտարերկրյա ներդրումների էլ ավելի պակասեցման և կապիտալի արտահոսքի: Վրաստանում անհանգստացած են, որ իրենց տնտեսության մեջ զգալի ներդրումներ իրականացնող Ադրբեջանը պատերազմից հետո այլևս նման հնարավորություններ չի ունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ