Մյանմարում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Մյանմարում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։
Մարտի 28-ին Մյանմարում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմարում գրանցվել է 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ Տարածաշրջանում շարունակվում են փրկարարական աշխատանքները, իսկ զոհերի և տուժածների թիվը, ըստ տեղական իշխանությունների, դեռևս աճի միտում ունի։
Կարծիքներ