Ասում են՝ Հայկ Մարությանը արդեն 3 օր ա չի մասնակցում իր սկսած բոյկոտի ակցիային

Ասում են՝ Հայկ Մարությանը արդեն 3 օր ա չի մասնակցում իր սկսած բոյկոտի ակցիային

Ասում են՝ Հայկ Մարությանը արդեն 3 օր ա չի մասնակցում իր սկսած բոյկոտի ակցիային։ Ես ասեցի՝ դե երևի չեն նկատել լրագրողները, ի վերջո մի խումբ չի էլի, կարող է բաց են թողել։ Էն էլ իրենց խմբակցության ղեկավարը հաստատել ա՝ նշելով, որ ուղղակի նպատակահարմար չեն գտնում, որ Մարությանը մասնակցի, ուշադրություն՝ որպեսզի լարվածություն չլինի։

ըըը, ժողովուրդ, ի՞նչ լարվածություն։ Ասեք՝ զահլա չունի, թամբալ ա։ Թե բա նպատակահարմար չի։ Լարվածություն։

Հիշեցնեմ, որ Հայկ Մարությանը 2023-ի Երևանի ՏԻՄ ընտրություններին իր քարոզարշավը սկսեց պաշտոնական քարոզարշավի մեկնարկի 7-րդ օրվանից։ 7 օր չկար էդ մարդը։ Լրագրողների, քաղաքացիների հարցադրումների, <<ճնշումների>> ներքո նոր 7-րդ օրը սկսեց քարոզարշավը։

Իսկ կորելը պարոն Մարությանի համար նորություն չի։ Ալամ աշխարհի քաղաքապետերը կովիդի ժամանակ ակտիվ քարոզ էին անում, Հայկ Մարությանին ռոզիսկ էինք տվել, չէինք գտնում։

Ի դեպ, տենց էլ գործի էր գալիս քաղաքապետ եղած ժամանակ։ Նու, գալիս-ը մի քիչ ճոխացված ասեցի։

Վովա Հակոբյան

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում