Ֆրանսիան աշնանը կվերսկսի ներգաղթի խստացման օրենքի մշակման աշխատանքները
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են խստացնել անօրինական ներգաղթի դեմ պայքարը եւ աշնանը կվերսկսեն համապատասխան օրենքի վրա աշխատանքը։ Այս մասին Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է նախագահ Էմանուել Մակրոնը :
«Վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ մենք պատրաստվում ենք աշնանից ներքին գործերի նախարարին հանձնարարել նորից սկսել կառավարության ծրագրի մշակումը, այն քննարկել նույն ուղղությամբ շարժվող բոլոր ընդդիմադիր ուժերի հետ և կառուցել ամենաարդյունավետ ծրագիրը»։
Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան «չի խեղդվում միգրանտների հոսքի մեջ», սակայն ընդունել է, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է, և հայտարարել է, որ անհրաժեշտ է «լրջորեն նվազեցնել ներգաղթը՝ սկսած անօրինականից»։
Կարծիքներ