Շվեդիայի առաջին կին վարչապետը պաշտոնը ստանձնելուց ժամեր անց հրաժարական է տվել
Շվեդիայի առաջին կին վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել պաշտոնավարելուց ընդամենը մի քանի ժամ անց, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Շվեդիայի խորհրդարանը նոյեմբերի 24-ին Անդերսոնին հաստատել էր կառավարության ղեկավարի պաշտոնում։ Սակայն դրանից հետո պատգամավորները հրաժարվել էին հաստատել կառավարության բյուջեի նախագիծը և քվեարկել էին ընդդիմության առաջարկած նախագծի օգտին։
Այս քվեարկության արդյունքում Շրջակա միջավայրի պաշտպանության կուսակցությունը դուրս էր եկել կոալիցիայից, իսկ սոցիալ-դեմոկրատ Անդերսոնը հայտարարել էր իր հրաժարականի մասին։
Կարծիքներ