Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ղազախստանի գավաթի խաղարկությունն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Մասնակից 16 շախմատիստներից Պետրոսյանը եզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող շախմատիստ Դանեշվար Բարդիայի հետ և առավելության հասավ 1:5-0:5 հաշվով:

Ալմաթի քաղաքում կայացած մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ուներ Մանուել Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում