«Թալիբանը» կոնսուլտացիաներ է վարում Ստամբուլում միջաֆղանական բանակցություններին մասնակցելու հարցի շուրջը
ԱՄՆ-ի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ համաձայնագիրն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման շուրջը փաստորեն չեղյալ կհայտարարվի, եթե Վաշինգտոնն իր զորքերը դուրս չբերի հանրապետությունից: Մարտի 19-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է «Թալիբան» շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նաիմ Վարդաքը:
«Մենք պնդում ենք, որ Դոհայի համաձայնագիրը գործնականում իրականացվի: Եթե այն չիրականացվի, ապա մենք կրկին կհանդիպենք որոշակի խնդիրների, որոնք փաստորեն անվավեր կդարձնեն Դոհայում ձեռք բերված համաձանությունը»,- ասել Է նա:
«Թալիբանը կոնսուլտացիաներ Է վարում Ստամբուլում միջաֆղանական բանակցություններին իր մասնակցության հարցի շուրջը, նաեւ հայտնել Է ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ